Հայֆայի համալսարանի հնագետները մի քանի տարվա պեղումներից հետո գտել են խնջույքների սրահը և գինու մառանը՝ 40 սափորներով, որոնցում պահվել է 2000 լիտր գինի: Գինին պատրաստվել է մ.թ.ա. 18-րդ դարում և, իհարկե, ապրանքային տեսք չունի` չորացել է: Սափորներում, պեղումների ղեկավար Ասաֆ Յասուր Լանդաուի խոսքով, մնացել է գինու նստվածքը, որի օգնությամբ գիտնականները կկարողանան «վերծանել» հին գինեգործների բաղադրատոմսերը: